Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«1995 թ. Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր հասնել հաջողության»

«1995 թ. Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր հասնել հաջողության»
13.02.2014 | 21:39

«Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը 2008 թ. իշխանության է եկել Ռուսաստանի աջակցությամբ, իրենց դերն են խաղացել նաև ԵՄ երկրներն ու ԱՄՆ-ը, որոնք սատարել են ոչ լեգիտիմ իշխանությանը:

Անդրադառնալով ուկրաինական իրադարձություններին` Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ ՈՒկրաինայում հաջողվել է ստեղծել պառլամենտական իշխանություն և իր կամքը պարտադրել:
Նա հակադարձելով Վահան Փափազյանին` նշեց, որ Եվրոպան, իր դարդն ու ցավը թողած, չէր գալու Հայաստանի հարցերով զբաղվելու: Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ ամբողջ աշխարհի քաղաքականության մեջ է ընդունված կիրառել երկակի ստանդարտներ, և չպետք է զարմանալ, որ Եվրոպան կամ ԱՄՆ-ը կիրառում են այդ ստանդարտները: Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ պետք է հիմնովին փոխել գործող համակարգը, քանի որ մեր քաղաքական համակարգը ամենակոռումպացվածներից է:
Վարդան Օսկանյանն ուղղակի կապ է տեսնում Հայաստանում օրինականության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման միջև: Նա նշեց, որ 1997 թ. Լևոն Տեր-Պետրոսյանը ԼՂ հիմնախնդրի լուծման իր առաջարկած տարբերակը կարող էր կյանքի կոչել 1995 թ. և հասնել հաջողության, քանի որ այն ժամանակ, ինչպես` 1996 թ., չուներ լեգիտիմության խնդիր:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Վահան Փափազյանը նշեց, որ այսօր ՀՀ-ն Թուրքիայի հետ չի կարող վարել ինքնուրույն քաղաքականություն: Նա մտավախություն հայտնեց, որ ՀՀ-ն կարող է նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հարցում բանակցություններ վարելուց դուրս մղվել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ